Հերպեսի վիրուսը անխուսափելի է մարդկության համար. գենետիկներ
Հերպեսի վիրուսը մյուսներից առանձնանում է իր վտանգավորության և կայունության առանձնահատկություններով: Այն տարածվում է ամբողջ մարմնով և տհաճ ցան է առաջացնում:
Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Journal-ին, կալիֆորնիացի գիտնականների կարծիքով՝ հերպեսի վիրուսից խուսափելն անհնար է: Դրա մի տեսակը մարդկությանն է փոխանցվել Homo erectus նախնադարյան շիմպանզեներից՝ մոտ 1.6 մլն տարի առաջ:
Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ժոել Օ'Վերտեյմի խոսքով՝ մարդկության մոտ երկու երրորդը վարակվում է հերպեսի վիրուսի առնվազն՝ մեկ տեսակով:










