Լուսնի շուրջ թռիչքի տոմսերը վաճառվել են 150 մլն դոլարով
Space Adventures ընկերությունը վաճառել է Լուսնի շուրջ թռիչքի երկու տոմս՝ յուրաքանչյուրը 150-ական մլն դոլար, գրում է НТВ-ն։
Դեպի Լուսին թռիչքը կիրականացվի ռուսական «Սոյուզ» տիեզերանավով, որը կվարի պրոֆեսիոնալ տիեզերագնաց։
Տոմսերը գնած երջանիկները կարող են իրականացնել թռիչքը միասին կամ առանձին՝ տարբեր էքսկուրսիաների շրջանակում, որոնցից առաջինը կարող է իրականացվել 2017-ին։
Space Adventures ընկերության նախագահ Թոմ Շելին հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները տարվում են ոչ թե մեկ թռիչքի, այլ մի քանիսի վերաբերյալ։ Հավանաբար, ճանապարհորդությունը կներառի կարճ կանգառ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ)։
Դեպի Լուսին ճանապարհորդությունը ՄՏԿ-ում կանգառով կտևի մոտ 16-17 օր, առանց կանգառի՝ մոտ 8-9 օր։










