Nissan-ը ներկայացրել է ապագայի սուպերքարը (լուսանկար, տեսանյութ)

08:35 • 17.06.14

Nissan ընկերությունը ներկայացրել է Gran Turismo 6 խաղային սերիայի 15-ամյակին նվիրված վիրտուալ սուպերքարը: Ինչպես գրում է Motor.ru-ն՝ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ նոր առեղծվածային սուպերքարով «նոր գլուխ կսկսվի Nissan-ի պատմության մեջ»:


Ավտոարտադրողի ներկայացուցիչները նշել են, որ այս մեքենան «թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենա ապագայի սուպերքարը»: Ընկերությունում նաև վստահ են, որ իրական աշխարհը ևս ականատեսը կլինի նման մեքենայի, ինչպիսին է Concept 2020 Vision Gran Turismo-ն:


Concept 2020 Vision Gran Turismo անվանումն ստացած վիրտուալ սուպերքարը մշակել են Nissan-ի լոնդոնյան դիզայն-ստուդիայի դիզայներները:


Ներկա պահին Gran Turismo խաղում կիրառվում է 148 մեքենա՝ Skyline 1962-ից մինչև ժամանակակից GT-R կուպեն:
 

Nissan Concept 2020 Vision Gran Turismo. Иллюстрации Nissan

 

Nissan-ը ներկայացրել է ապագայի սուպերքարը (լուսանկար, տեսանյութ)