Նոր սարքը ցանկացած ժամացույց վերածում է սմարթվոչի (տեսանյութ)

13:43 • 17.06.14

Այսօր տեխնոլոգիական ընկերությունները զբաղված են նոր սերնդի «խելացի» ժամացույցների ստեղծմամբ, որոնք կարող են մասամբ փոխարինել սմարթֆոններին։ Սակայն, ինչպես նշում է The Daily Mail-ը, կանադացի մասնագետները ստեղծել են մի սարք, որն ունակ է ցանկացած տեսակի ձեռքի ժամացույց վերածել սմարթվոչի։

 

18 մմ երկարությամբ Glance կոչվող սարքն արժե 65 դոլար, այն ամրացվում է ժամացույցի ամրակին՝ հնարավորություն տալով օգտատիրոջը տեղեկանալ հեռախոսին եկող ծանուցումների, ինչպես նաև սեփական օրգանիզմի առողջական վիճակի, ստացվող էլեկտրոնային նամակների մասին։

 

Making any watch smart? Glance (pictured) is a small rectangular device that slides onto the strap of an ordinary wristwatch and will help wearers find their phone, control other devices and track their activity - for less than £40. Here, it is being used to display an extra time zone

 

Բացի այդ, այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսին նայելու իմանալ, թե ով է զանգահարում։ Նշվում է, որ Glance-ը հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար։
 

The device comes in three sizes and is designed to sit against the wrist, being held in place by any watch strap or tight-fitting bracelet. It is thin, light and made from aluminium. Its technical contents are pictured

 

Ենթադրվում է, որ ալյումինից պատրաստված նորույթը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին։ Այն կներկայացվի 3 տարբեր չափերով։

 

 

Նոր սարքը ցանկացած ժամացույց վերածում է սմարթվոչի (տեսանյութ)