Շվեյցարացին անօդաչու թռչող սարքերի միջոցով արված տեսանյութերի հավաքածու ունի (տեսանյութեր)

14:54 • 17.06.14

Շվեյցարացի Յան Հիրսեմենցելը ստեղծել է Travel By Drone անվանումով կայքը, որտեղ հավաքում է աշխարհի տարբեր երկրներում անօդաչու թռչող սարքերի միջոցով արված տեսահոլովակներ, գրում է newsru.com-ը։

 

Հեղինակի խոսքով՝ կայքի ստեղծման գաղափարն այն է, որ մի վայրում հավաքվեն գեղեցիկ տեսանյութերը՝ կապելով դրանք աշխարհագրական կետերի հետ։ 


Կայքում հոլովակներ կարող է տեղադրել յուրաքանչյուրը, եթե նյութերը համապատասխանեն որակի և բովանդակության բոլոր հաստատված պահանջներին։

 

Կայքի հավաքածուի հիմքը կազմում են տեսահոլովակները, որոնք նկարահանվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Travel By Drone կայքի մի քանի հարյուր հոլովակներն ամբողջությամբ ուսումնասիրելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի։

 

Շվեյցարացին անօդաչու թռչող սարքերի միջոցով արված տեսանյութերի հավաքածու ունի (տեսանյութեր)