Կանադայում հեծանիվ են ստեղծել, որը շարժվում է 140 կմ/ժ արագությամբ (լուսանկար, տեսանյութ)
Հեծանիվը դժվար է տրանսպորտի ամենաարագընթաց միջոց անվանել, սակայն AeroVelo ընկերությունն ասվածի հետ համակարծիք չէ։
Ընկերությունը հեծանիվ է ստեղծել, որն ունակ է շարժվել մինչև 140 կմ/ժամ արագությամբ, գրում է style.rbc.ru-ն։
Արվում է ամեն ինչ՝ մարդկային մկանների հաշվին շարժվող տրանսպորտային միջոցների շրջանում ռեկորդ գրանցելու համար։
Գործող ռեկորդը կազմում է 133.7 կմ/ժամ։
Մարդը նստում է նոր հեծանիվն ու պտտում ոտնակները։ Հեծանիվը լրացուցիչ որևէ շարժիչ չունի և շարժվում է բացառապես մարդկային ջանքերի հաշվին։
Այն պատրաստողները պարզապես շղթայական մեխանիզմ են ամրացրել։ Այժմ ընկերությունը գումար է հավաքում դրա արտադրությունը սկսելու համար։

Տեսանյութը դիտել այստեղ։










