Իրանը պատրաստվում է ազգային համացանց ստեղծել
Իրանում ազգային համացանցի համակարգ է մշակվում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին հղումով։
«Մենք պատրաստվում ենք այն զարգացնել»,-հավելել է նա՝ նշելով, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս երկրի վիրտուալ տարածքին։
«Կարծում եմ՝ այնպիսի երկրներ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, հասկանում են, թե ինչ օգուտ է այն բերում։ Սակայն Իրանն ու Ռուսաստանն ունեն իրենց արժեքները, մշակույթը, ընդհանուր սկզբունքները»,-ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ իրանցիների երիտասարդ սերունդը «ենթարկվել է արևմտյան վիրտուալ տարածքի ազդեցությանը»։
Սինաին վստահ է, որ ազգային ինտերնետի զարգացումն ամենաօպտիմալ ճանապարհն է վիրտուալ տարածքի զարգացման համար։










