Մերձարևելյան վիրուսը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը

01:13 • 18.06.14

Բանգլադեշը հայտարարել է, որ երկրում շնչառական խնդիրներ առաջացնող մերձարևելյան վիրուսի առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ կորոնավիրուսային վարակն ախտորոշվել է Միացյալ Նահանգներից Աբու Դաբիի տարածքով վերադարձող 53-ամյա տղամարդու մոտ, ով, ամենայն հավանականությամբ, վարակվել է Աբու Դաբիում:


Աղբյուրը հիշեցնում է, որ վարակի դեպքերn սկսել են ի հայտ գալ 2012 թվականից, որի ախտանիշները նման են եղել 2003 թվականին տարածված` թոքերի բորբոքման ախտանիշներին:


Վիրուսի հետևանքով մահացությունը մոտավորապես 40% է կազմել, իսկ մեկ անձից մյուսին փոխանցվելու հնարավորությունը համաճարակի սպառնալիքն իրական է դարձնում:


Ողջ աշխարհում մերձարևելյան վիրուսով վարակվել է 800 մարդ, որոնցից 310-ին փրկել չի հաջողվել: Վարակվածների ամենախոշոր թիվը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, սակայն դեպքեր են արձանագրվել նաև Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում:

 

Մերձարևելյան վիրուսը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը