Tesla Motors-ը հայտնել է բոլորովին նոր էլեկտրական Model X քրոսովերի թողարկման տարեթիվը

01:10 • 18.06.14

Tesla Motors ընկերությունը կիսվել է էլեկտրական բոլորովին նոր Model X քրոսովերի ծրագրերով, որի թողարկումը ակնկալվում էր դեռևս 2013 թվականին: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով 3Dnews-ին:


Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Model X նախատիպերի արտադրությունը կկազմակերպվի 2014 թվականի աշնանը, որի համար կներգրավվի նաև Ֆրեմոնտի (Կալիֆորնիա, ԱՄՆ) արտադրական գիծը:


Նախնական պատվերներին համապատասխան քրոսովերի թողարկման մեկնարկը կտրվի 2015 թվականին: 


Model X-ի տարբերակիչ առանձնահատկությունը կդառնան «բազեի թևեր» հիշեցնող դռները, որոնք իրենց կառուցվածքով ճայի թևեր են հիշեցնում, սակայն կարող են բացվել ավելի սահմանափակ տարածքում:


 


 

Tesla Motors-ը հայտնել է բոլորովին նոր էլեկտրական Model X քրոսովերի թողարկման տարեթիվը