Տավարի շոգեխաշած մսի հանդեպ սերը միջին տարիքի կանանց մոտ նպաստում է կրծքի քաղցկեղի առաջացմանը

23:47 • 18.06.14

Երիտասարդ տարիքում մեծ քանակությամբ սև միս (օրինակ՝ շոգեխաշաճ տավարի միս) օգտագործող կանայք պետք է իմանան, որ դա մեծացնում է կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով News Tonight-ին:


Վերջին հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվել են 36-ից 45 տարեկան 80.000 կանանց տվյալները: Մասնակից կանայք նկարագրել են իրենց սննդակարգը:


Պարզվել է, որ մսի հաճախակի սպառումը մեծացրել է կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե 22 % -ով, իսկ ուսումնասիրության մասնակից բուսակեր կանանց մոտ կրցքի քաղցկեղի առաջացման ռիսկային գործոնն աճել է 17 %-ով:


Մասնագետները կոչ են անում հրաժարվել կամ գոնե նվազեցնել մսի սպառումը: Այն միանգամայն հնարավոր է փոխարինել ցածր ճարպային և բուսական սպիտակուցներով:
 

Տավարի շոգեխաշած մսի հանդեպ սերը միջին տարիքի կանանց մոտ նպաստում է կրծքի քաղցկեղի առաջացմանը