ՆԱՍԱ-ն բացառիկ գալակտիկայի լուսանկար է հրապարակել

10:37 • 18.06.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Հաբլ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է Սեյֆերթի գալակտիկաների տիպին պատկանող գալակտիկա. գալակտիկա, որն ակտիվ միջուկով անկանոն մարմին է:

 

Lenta-ի փոխանցմամբ՝ այդ գալակտիկայում ակտիվ աստղաձևավորում է տեղի ունենում: Գիտնականները ենթադրում են, որ այս գալակտիկայի ներսում գերզանգվածեղ սև խոռոչ կա:

 

NGC 3081 անվանումով գալակտիկան Հիդրայի համաստեղությունում է՝ Արեգակնային համակարգից մոտ 86 մլն լուսային տարի հեռավորությամբ: Դրա ներսում բազմաթիվ երիտասարդ աստղեր կան, շրջապատված է վառ պսակով:

Սեյֆերթի են անկանոն, պարուրաձև գալակտիկաների ընդամենը մեկ տոկոսը:

 

ՆԱՍԱ-ն բացառիկ գալակտիկայի լուսանկար է հրապարակել