YouTube-ը պատրաստվում է վճարովի նոր ծառայություն առաջարկել

14:55 • 18.06.14

Հանրահայտ Google տեխնոլոգիական ընկերությանը պատկանող YouTube ժամանցային կայքը պատրաստվում է գործարկել բաժանորդագրային նոր վճարովի ծառայություն, հայտնում է The Daily Mail-ը:

 

Հաղորդվում է, որ ծառայությունը կգործարկվի մի քանի ամսից` հնարավորություն տալով օգտատերերին առանց ավելորդ գովազդների բջջային սարքերով տեսանյութեր դիտել:

 

Պարբերականը նկատում է, որ այս մասին անձի գաղտնիության հիմքով պատմել են քաջատեղյակ աղբյուրները, որոնց խստիվ արգելված է հրապարակայնորեն խոսել այս թեմայի շուրջ:

 

Հայտնի է նաև, որ որոշ կատարողների դուր չի եկել կայքի նոր ծառայության գաղափարը, ուստի նրանք հրաժարվել են, որ իրենց տեսահոլովակները ներառվեն ծառայության շրջանակներում: Ուստի YouTube-ը ստիպված կլինի արգելափակել այդ տեսահոլովակները` ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

  

YouTube-ը պատրաստվում է վճարովի նոր ծառայություն առաջարկել