Երկիր մոլորակից դուրս կարող է գոյություն ունենալ 9 այլ քաղաքակրթություն. գիտնականներ
Արդեն երկար տարիներ գիտնականները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք երկիր մոլորակից դուրս կյանք գոյություն ունի` առաջ քաշելով տարբեր վարկածներ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Informing-ին:
Գիտնականների մի մասը կարծում է, որ տիեզերքում առնվազն՝ 9 այլ քաղաքակրթություն կա: Քաղաքակրթություններից առաջին երեքն, ըստ գիտնականների, զարգացման միևնույն մակարդակի վրա է՝ ինչ երկիր մոլորակը, մյուս երեքը զարգացման ավելի բարձր մակարդակ ունի, իսկ վերջին երեքը երկիր մոլորակից ցածր է մեկ աստիճանով:
Նրանք նման եզրակացության են հանգել այն գիտելիքների հիման վրա, որոնց համաձայն՝ էվոլյուցիոն զարգացումները տարբեր կերպ են տեղի ունենում` մի ճյուղը պարուրաձև է զարգանում, մյուսը դեպի փակուղի է տանում, որի հետևանքով ոչնչացում է տեղի ունենում:










