Սպորտը նպաստում է ավելի լավ սովորելուն. հետազոտություն
Սպորտով զբաղվելը դրական է ազդում ուսումնական հաջողությունների վրա, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:
Մի քանի հետազոտություններով գիտնականները պարզել են, որ սպորտով զբաղվելը թույլ է տալիս ոչ միայն ֆիզիկապես զարգանալ, այլև ազդում է ուղեղի և ուսումնական գործընթացում մեր ցուցաբերած արդյունքների վրա:
Հետազոտությունն անց է կացվել 2000 իսպանացի երեխաների և դեռահասների շրջանում: Գիտնականները պարբերաբար հետևել են նրանց ֆիզիկական վիճակին և ուսումնական հաջողություններին: Նրանք մասնավորապես պարզել են, որ մկանների ուժը, շարժողական ունակությունները և մի շարք այլ պարամետրեր կապված են մտավոր զարգացման հետ:
Ըստ գիտնականների՝ սպորտով զբաղվող երեխաներն ավելի լավ են սովորում, քան ոչ մարզական կենսակերպ վարողները:










