Ռուսներն աճուրդով գնել են Մուսոլինիի Alfa Romeo մեքենան

12:50 • 19.06.14

Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիին պատկանած AlfA Romeo մեքենան Ֆրանսիայում կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 180.000 եվրոյով։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այս մոդելը ստեղծվել է հատուկ Իտալիայի արքա Վիկտոր Էմանուիլ 3-րդի համար, սակայն ավելի ուշ այն բաժին է հասել Մուսոլինիին։
 

Հաղորդվում է, որ փոխադրամիջոցի նոր տերն է ռուսական մի թանգարան, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ որ մեկը։
Աղբյուրը նկատում է, որ վաճառված մեքենայի առավելությունների շարքում են արծաթյա բռնակներն ու ցուցատախտակը։
 

Ռուսներն աճուրդով գնել են Մուսոլինիի Alfa Romeo մեքենան