Facebook-ի աշխատանքը վերականգնվել է (թարմացված)
12.25 Ողջ աշխարհում հայտնի Facebook սոցիալական ցանցի աշխատանքը մոտ 25 րոպե խափանումից հետո վերականգնվել է։ Խափանման պատճառները դեռևս հայտնի չեն։
12.16 Ողջ աշխարհում հայտնի Facebook սոցիալական ցանցն անհասանելի է օգտատերերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ներեցեք, ինչ-որ բան սխալ է։ Մենք աշխատում ենք խնդրի վրա՝ այն հնարավորինս արագ շտկելու համար»,-ասված է բացված էջում, որը տեսնում են օգտատերերը։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցանցն ստեղծել էր բացառապես Հարվարդի համալսարանի ուսանողների համար, սակայն շուտով այն գնահատեցին և սկսեցին օգտագործել նաև ԱՄՆ այլ բուհերի ուսանողներ, հետո դպրոցականներ, իսկ ավելի ուշ՝ օգտատերեր ողջ աշխարհից։
Facebook-ը փետրվարին նշել էր իր 10-ամյակը։ Այդ 10 տարիների ընթացքում նա կարողացել է դառնալ աշխարհի ամենամեծ առցանց ռեսուրսը, որից ամեն ամիս միլիարդավոր մարդիկ են օգտվում։










