Օբաման Սպիտակ տան պարտեզում հսկայական ռոբոտ ընձուղտի է հանդիպել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տան պարտեզում կազմակերպված Maker Fair ցուցահանդեսին, որի շրջանակներում ամերիկացի սկսնակ գյուտարարները ներկայացրել են իրենց հետաքրքիր մտահղացումները։
Ինչպես նշում է The Guardian-ը, Օբաման մեծ ոգևորությամբ ծանոթացել է բոլոր նմուշներին, որոնց շարքում են եղել ինքնակառավարվող սեղանները, արևային էներգիայի նոր մարտկոցներն ու ռոբոտ ընձուղտը։
Սակայն Միացյալ Նահանգների ղեկավարին առավել տպավորել է հսկայական ընձուղտը, որն ունի 5.1 մ բարձրություն, 998 կգ քաշ և 12 ձիաուժ հզորությամբ հեղուկ վառելիքով շարժիչ։
















