Չիլիում կտեղադրվի աշխարհի ամենամեծ հեռադիտակը
Աստղագիտական հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը պատրաստվում է իրականացնել բավական հավակնոտ մի ծրագիր, որի շրջանակներում Չիլիի լեռներից մեկի գագաթին կտեղադրվի աշխարհի ամենամեծ օպտիկական հեռադիտակը։
Ինչպես նշում է The Guardian-ը, հեռադիտակն այնքան մեծ կլինի, որ հնարավորություն կտա ուսումնասիրել, թե արդյոք մյուս մոլորակների վրա ևս կյանք գոյություն ունի։
Հսկայական հեռադիտակի տեղադրման համար մասնագետները դինամիտի միջոցով պետք է պայթեցնեն 3.000 մ բարձրությամբ Սերո Արմազոնես լեռան գագաթը, իսկ փոշու նստելուց հետո տեղանքը կհարթեցվի ու պատրաստ կլինի հեռադիտակի «գալուստին»։
Նշվում է, որ հեռադիտակի հիմնական ապակին, որն ունի 40 մ լայնություն, պետք է պահվի 2.500 տոննա պողպատի վրա։ Հեռադիտակը կկարողանա տեսնել ամենավաղ շրջանում առաջացած աստղերի նույնիսկ ամենաթույլ լույսն ու կյանքի գոյության նշաններ որսալ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս գտնվող մոլորակներից։










