Գիտնականները Մերկուրիի մոտակայքում տաք հոսքի անոմալիա են հայտնաբերել
Մերկուրի մոլորակի մոտակայքում գիտնականների կողմից հայտնաբերված տաք հոսքի անոմալիան բնորոշ է նաև Վեներային, Մարսին և Սատուրնին: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով Journal of Geophysical Research ամսագրին:
NASA-ի գիտնականներն իրենց ուսումնասիրություններում օգտագործել են Messenger կայանից վերջին երկու-երեք տարվա ընթացքում ստացված տվյալները:
Սկզբնական շրջանում գիտնականներն ուսումնասիրել են Մերկուրիի մագնիսական դաշտը, ինչը թույլ է տվել որոշել էլեկտրական դաշտի ուժագծերի ուղղությունը անոմալիաների ենթադրյալ շրջաններում: Երկրորդ փուլում նրանք չափել են մասնիկների ջերմային հոսքը:
Ստացված տեղեկատվական վերլուծությունը թույլ կտա գիտնականներին՝ որոշել Մերկուրիի մթնոլորտի անհանգիստ շրջանների տաք հոսքի անոմալիայի հետ կապված ջերմային ճառագայթման և կոնվենցիայի աղբյուրները:











