Android-ը և Windows-ը նոր գործառույթ են ավելացնում՝ սմարթֆոնների գողությունների դեմ պայքարի համար
Google և Microsoft ընկերությունները նոր գործառույթ են ավելացնում սմարթֆոնների համար իրենց Android և Windows օպերացիոն համակարգերում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Գործառույթը թույլ է տալիս անմիջապես արգելափակել գողացված հեռախոսը, որպեսզի գողերը չկարողանան այն օգտագործել: Apple-ը և Samsung-ն արդեն որոշ ժամանակ նմանատիպ գործառույթ են առաջարկում իրենց որոշ բջջային սարքավորումներում:
Սմարթֆոնների գողությունները լուրջ խնդիր են դարձել ողջ աշխարհում. մոտ 3,1 միլիոն բջջային սարք է գողացվել ԱՄՆ-ում 2013 թվականին, մինչդեռ եվրոպացիների մեկ երրորդի հեռախոսները կամ գողացվել են, կամ կորել նույն ժամանակահատվածում։










