Blackberry-ն կթողարկի ռեկորդային չափսերով և քառակուսի էկրանով Passport սմարթֆոնը
Blackberry ընկերությունը կթողարկի 4.5 դյույմ անկյունագծով և քառակուսի էկրանով Passport սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Verge ռեսուրսի հայտարարությանը:
2015 թ.-ի տարվա առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշների հայտարարությունից հետո Blackberry ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չենը ներկայացրել է նոր սմարթֆոնի նախատիպը: Սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է 2014 թվականի սեպտեմբերին:
Նոր սմարտֆոնը կգերազանցի շուկայում առկա 5.5 դյույմանոց էկրանով Samsung Note 3 հեռախոսներին: Կանադական սարքի էկրանի լայնությունը հնարավորություն կտա ողջ այբբենական համակարգը սմարտֆոնի վրա տեղադրել առանձին տառերով:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Passport-ի մարտկոցը ժամում 3450 միլիամպեր ծավալ կստանա, ինչպես նաև՝ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և Qualcomm Snapdragon 800 Quad-Core Processor: Սարքը կաշխատի BlackBerry OS 10.3 օպերացիոն համակարգով:










