Facebook-ի կեսժամյա խափանումն ընկերությանն արժեցել է 500.000 դոլար

15:56 • 20.06.14

Facebook սոցկայքի կեսժամյա խափանումը, որի ընթացքում օգտատերերն ամբողջ աշխարհում չեն ունեցել ծառայությանը հասանելիություն, ընկերությանն արժեցել է ավելի քան 500.000 դոլար, նման վերլուծություն է արել Forbes ամսագրի վերլուծաբանը, փոխանցում է lenta.ru-ն։

 

Եթե հաշվի առնել, որ 2014թ. առաջին եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 2.5 մլրդ դոլար, ապա այդ ժամանակահատվածում մեկ ժամում ընկերությունը միջինը վաստակել է 1.16 մլն դոլար։ Հետևաբար, կեսժամյա խափանումն արժեցել է ավելի քան 500.000 դոլար։ Սակայն դա փոքր գումար է, եթե հաշվի առնել, որ Facebook-ը նախորդ տարի մոտ 20 մլրդ դոլար է ծախսել այլ ընկերություններ գնելու համար։

 

Facebook-ն անհասանելի է եղել հինգշաբթի օրը կեսօրին։ Յուրաքանչյուր օր սոցկայք է մտնում մոտ 800 մլն օգտատեր։

 

«Մեզ մոտ տեխնիկական խափանում էր եղել, որի պատճառով մարդիկ որոշ ժամանակ չէին կարողանում թարմացնել իրենց էջերը Facebook-ում։ Մենք արագ շտկել ենք այդ խափանումը և ամբողջությամբ վերականգնել աշխատանքը։ Ներողություն ենք հայցում պատճառված անհարմարությունների համար»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից։

 

Facebook-ի կեսժամյա խափանումն ընկերությանն արժեցել է 500.000 դոլար