Harley-Davidson-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական մոտոցիկլետը (լուսանկարներ)
Ամերիկյան Harley Davidson ընկերությունը, որը համարվում է աշխարհում մոտոցիկլետների ամենահեղինակավոր արտադրողներից մեկը, ներկայացրել է իր առաջին էլեկտրական մոդելը՝ Project LiveWire, որի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հաջորդ շաբաթ, Նյու Յորքում։

Ընկերության նախագահ Մեթ Լևաթիչը նշել է, որ իրենք մտադրություն ունեն առաջատար դիրք գրավել էլեկտրական փոխադրամիջոցների արտադրության ոլորտում։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, շնորհանդեսից հետո Harley-Davidson-ի ներկայացուցիչները թույլ կտան բոլոր ցանկացողներին նստել այն ու քշել Route 66 փողոցով։

Սակայն ոլորտի որոշ վերլուծաբաններ այդքան էլ լավատեսորեն չեն վերաբերվում ընկերության ընտրած նոր ուղղությանը։ Նրանք նշում են, որ էլեկտրական մոտոցիկլետների շուկան բավական փոքր է ու ոչ այնքան զարգացած։











