SpaceX ընկերությունը կկարողանա մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց

10:59 • 20.06.14

SpaceX մասնավոր ընկերության ղեկավար Էլոն Մասկը վերջին ամիսների ընթացքում որոշ աղմկահարույց հայտարարություններ է արել։ Օրերս նա հայտարարել է նաև, որ իր ինժեներների կիրառած տեխնոլոգիաները թույլ կտան մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց։ Այժմ գործարար և գյուտարար Մասկը զբաղվում է ներդրումների գրավմամբ, գրում է Вести-ն։

 

Մասկը վաղուց համագործակցում է ՆԱՍԱ-ի հետ, ԱՄՆ-ի գործակալությանը հրթիռներ է մատակարարում և ապահովում տարբեր տեխնոլոգիաներով։

 

«Ես հույս ունեմ, որ առաջին մարդիկ Մարսի վրա վայրէջք կկատարեն արդեն իսկ 10-12 տարի անց, և դա, անկասկած, հնարավոր է։ Սակայն սովորական արշավը դեպի «կարմիր» մոլորակ մեր վերջնական նպատակը չէ։ Մենք ցանկանում ենք հիմնավորվել Մարսի վրա, բնակեցնել այն, մարդկային ռասան դարձնել միջմոլորակային»,- ասել է Մասկը։
 

SpaceX ընկերությունը կկարողանա մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց