ՆԱՍԱ-ն ընտրել է այն աստերոիդը, ուր տիեզերագնացներ կուղարկի
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունն ընտրել է այն աստերոիդը, ուր 10 տարի հետո կարող են ամերիկացի տիեզերագնացներ ուղարկվել։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, երկնային մարմինը, որը ստացել է 2011 MD պայմանական անվանումը, գտնվում է Երկրին համեմատաբար մոտ։ Դրա տրամագիծը 6 մ է, իսկ ընդհանուր զանգվածը՝ մոտ 100 տոննա։
Գիտնականները ենթադրում են, որ դրա ներսում կա՛մ դատարկ է, կա՛մ էլ այնտեղ կա քարերի կույտ, որն իրար կպած է պահում ձգողականության կամ որևէ այլ ուժ։
Ենթադրվում է, որ 2019թ. դրությամբ երկնաքարի մոտ կուղարկվի ավտոմատացված սարք, որը դրա վրա մետաղական ցանց կնետի ու կտեղափոխի Լուսնի ուղեծիր։ Իսկ 2020թ. կեսերին, հնարավոր է, դրա մոտ կուղարկվեն տիեզերագնացներ։










