Բարաք Օբամայի դեմքն ու կիսանդրին տպել են 3D տպիչով
Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, ում դեմքն ու կիսանդրին տպվել է 3D տպիչի միջոցով։ Ուշագրավ նմուշը ցուցադրվել է Սպիտակ տանը։
Ինչպես նշում է Газета-ն, նախագահի եռաչափ կիսանդրու հեղինակներն են Սմիթսոնյան թանգարանի մասնագետները, ովքեր նախագծի իրականացմանը ձեռնամուխ են եղել տարեսկզբին։
Կիսանդրին տպվել է 5.000 շերտից բաղկացած, հալեցված պլաստմասսայի միջոցով։ Նշվում է, որ ողջ գործընթացը տևել է 40 ժամ։ Կիսանդրին այնպիսի հմտությամբ է պատրաստված, որ այն ուշադիր զննելու դեպքում, հնարավոր է տեսնել Օբամայի դեմքի անգամ ամենափոքր կնճիռները։
Իսկ, թե ինչպիսինն է եղել նախագահի արձագանքը սեփական կիսանդրու վերաբերյալ, չի հաղորդվում։










