Գիտնականները հայտնաբերել են 6.200 տարվա մակաբույծի ձու

13:27 • 20.06.14

Հնագետները Սիրիայի հյուսիսում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են երեխայի հնագույն կմախք, որում, ըստ նրանց, եղել է 6.200 տարվա մակաբույծ որդի ձու։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ձուն գտնվել է կմախքի կոնքային հատվածում։ Հայտնի է, որ ներկայում այս մակաբույծն ամբողջ աշխարհում տարեկան 200 մլն մարդ է վարակում։

 

Ըստ մասնագետների` ձուն դրվել է դեռ այն ժամանակ, երբ հին ցեղերն աշխատել են բնակություն հաստատել տաք ջրերի կողքին՝ գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու համար։ Իսկ տաք ջուրը, ինչպես հայտնի է, մակաբույծ որդերի բազմացման համար հիանալի միջավայր է։

 

Ըստ ամենայնի՝ մակաբույծը ներթափանցել է երեխայի օրգանիզմ, երբ նա գտնվել է ջրում։

Գիտնականները հայտնաբերել են 6.200 տարվա մակաբույծի ձու