Սթրեսային հորմոնը խլում է հիշողությունը և հանգեցնում ուղեղի փոքրացման

00:08 • 20.06.14

Սթրեսի բարձր մակարդակը առօրյա կյանքում բացասաբար է ազդում կարճաժամկետ հիշողության վրա (բարձր տարիքում): Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Այովայի համալսարանի աշխատակիցները գտնում են, որ կորտիզոլ հորմոնի և կարճաժամկետ հիշողության կորստի միջև ուղիղ կապ կա:


Կորտիզոն հորմոնի շնորհիվ մարդկային մարմինը հնարավորություն է ստանում համարժեք արձագանքել սթրեսային իրավիճակներին:


Եթե կորտիզոն  հորմոնը երկար ժամանակ բարձր մակարդակի վրա է գտնվում, ապա մարսողական, քաշի ավելացման, արյան ճնշման խնդիրներ են առաջանում, ինչպես նաև՝ խանգարվում է ուղեղի աշխատանքը:


 

Սթրեսային հորմոնը խլում է հիշողությունը և հանգեցնում ուղեղի փոքրացման