Աշխարհի ամենամատչելի մեքենան կզինվի տուրբո շարժիչով

22:18 • 20.06.14

Հնդկական Tata կոնցեռնը, որը հայտնի է որպես «աշխարհում ամենահասանելի Nano անվանումով մեքենայի» արտադրողը, մտադիր է հեթչբեքը զինել նոր շարժիչով, ավտոմատ փոխանցման տուփով և, հավանաբար, էլեկտրական տարբերակով:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ ներկայումս Tata Nano մոդելը համալրված է 2 մխոցային շարժիչով, որը զարգացնում է 38 ձիաուժ հզորություն: Հնդկական մամուլը գրում է, որ կոնցեռնն արդեն այս տարի մտադիր է ցուցադրել հեթչբեքը նույն շարժիչով, որը համալրված կլինի տուրբո համակարգով:


Հնարավոր է, որ նման հեթչբեքը կարող է ներկայանալ որպես Nano GTI-ին կամ Nano RS-ին նման մոդել: Տուրբինային շարժիչով Tata Nano մոդելի դեբյուտը նախատեսված է հոկտեմբերի 24-ին:


Հնդկական հեթչբեքը կստանա նաև նոր F-Tronic փոխանցման տուփը, որը ներկա պահին նկարագրվում է որպես «ավտոմատ մեխանիկական»:


Ամենաանսովոր մոդելը պետք է դառնա Nano-ի էլեկտական տարբերակը՝ Nano e-rev անվանումով: Էլեկտրական մոդելի ուժային համակարգը նախատեսվում է ստեղծել Tata Manza Re-EV կոնցեպտի ուժային ագրեգատի օրինակով:


 

Աշխարհի ամենամատչելի մեքենան կզինվի տուրբո շարժիչով