Twitter-ը տեսահոլովակներ ստեղծելու համար գնել է SnappyTV ծառայությունը
Twitter միկրոբլոգների ծառայությունը հեռուստահաղորդումներից կարճ տեսահոլովակներ ստեղծելու համար ձեռք է բերել SnappyTV ծրագիրը, ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ պլատֆորմը կմնա անկախ, բայց՝ ինտեգրված Twitter-ին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես ասված է բլոգի հաղորդագրության մեջ, Snappy TV-ն 4 տարիների ընթացքում աշխատում է այնպիսի մարզական հեռուստատեսային ընկերությունների հետ, ինչպիսին են FOX Sports-ը, NBC Sports-ը, CBS-ը և այլն:
Ավելի վաղ Twitter-ը տեսաբովանդակություն ստեղծողների համար ներկայացրել էր Twitter Amplify պլատֆորմը: Ծառայության օգնությամբ Twitter-ը կարող է գովազդատուների կողմից հովանավորվող տեսանյութեր ներդնել թվիթ-հաղորդագրություններում։










