Ջորջիո Արմանիի «աստղային» զգեստները. այսօր լրանում է հայտնի դիզայների 80-ամյակը

18:53 • 11.07.14

1934-ի հուլիսի 11-ին ծնվել է իտալական նորաձևության հայր, աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին, գրում է ИТАР-ТАСС-ը։

«Արմանի» նորաձևության տունը հագուստի մի շարք հավաքածուների հեղինակ է, այդ թվում` haute couture բրենդը: Նորաձևության տունը թողարկում է օծանելիքի, կոսմետիկ պարագաների և այլ աքսեսուարների իր սեփական շարքը: Ապրանքանիշի «այցեքարտն» են դարձել կոստյումները, իսկ Արմանիի բուտիկները սփռված են աշխարհով մեկ: 

Նորաձևությունից բացի, նախագծող դիզայները զբաղվում է նաև բիզնեսով: Նրան են պատկանում մի քանի հյուրանոցներ, իսկ Forbes ամսագիրը բազմիցս ընդգրկել է Արմանիին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

2002-ին ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնաժողովը դիզայներին բարի կամքի դեսպանի կոչման է արժանացրել: 

Ստորև ներկայացնում ենք Ջորջիո Արմանիի հեղինակած «աստղային» զգեստների հավաքածուն, որոնք կրել են հայտնիները տարբեր միջոցառումների ժամանակ:
 

Ջորջիո Արմանիի «աստղային» զգեստները. այսօր լրանում է հայտնի դիզայների 80-ամյակը