Մահացել է ամերիկացի աշխարհահռչակ դիրիժոր Լորեն Մաազելը
ԱՄՆ-ում՝ 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի դիրիժոր, ջութակահար և կոմպոզիտոր Լորին Մաազելը, որը տարբեր տարիներին ղեկավարել է Վիենայի օպերայի և Նյու Յորքի ֆիլհարմոնիայի նվագախմբերը, տեղեկացնում է Associated Press–ը։
Մաազելը մահացել է Վիրջինիա նահանգի իր տանը՝ թոքաբորբից առաջացած բարդության հետևանքով։ Մինչև վերջին օրերը նա զբաղվել է ամենամյա Castleton փառատոնի նախապատրաստությամբ, որի հիմնադիրն է եղել։
Մաազելը ծնվել է 1930թ.-ին՝ Փարիզում։ Հինգ տարեկանում սկսել է ջութակ նվագել, իսկ 12 տարեկանում տեղի է ունեցել նրա դեբյուտը՝ Նյու Յորքի Ֆիլհարմոնիայի բեմին։ 15 տարեկանում նա հասցրել էր նվագել ամերիկյան խոշոր նվագախմբերի մեծ մասի կազմում, իսկ 16 տարեկանում ընդունվել է Փիթսբուրգի համալսարան, որտեղ սովորել է լեզուներ, մաթեմատիկա և փիլիսոփայություն։
Իսկ ուսման համար Մաազելը վճարել է Փիսթբուրգի սիմֆոնիկ նվագախմբում աշխատանքի հաշվին։










