Հայտնի է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նոր ֆիլմի անվանումը
Հոլիվուդյան հայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նոր համատեղ նախագիծը ստացել է «Ծովի մոտ» («By the Sea») անվանումը, գրում է loveradio.ru-ն։
Universal Pictures-ի ղեկավարն ասել է,որ իրենց ընկերությունը շատ երջանիկ է՝ Ջոլիի հետ համագործակցելու համար:
«Անջելինան պատմություններ պատմելու անհավանական տաղանդ ունի, ոչ միայն տեսախցիկի առաջ։ Մենք շատ երջանիկ ենք, որ երկարաձգել ենք մեր համագործակցությունը «Ծովի մոտ» ֆիլմով։ Մենք Ջոլիին և Փիթին համարում ենք ամենավառ տաղանդները Հոլիվուդում, և դա հրաշալի է, որ նրանք կրկին դառնալու են մեր նախագծի մի մասը»,– ասել է նա։
Ջոլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ամբողջ թիմից՝ իրեն որպես ռեժիսոր վստահելու համար, թեև դա իր 2-րդ
կինոնախագիծն է։ «Ես երջանիկ եմ համագործակցել Universal Pictures-ի հետ։ Ցանկանում են նաև շնորհակալություն հայտնել նրանց՝ աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են՝ կրկին ինձ վստահելով ռեժիսորական աթոռը»,- ասել է Ջոլին։










