Նիգերիայում ծայրահեղականները 100 մարդու են սպանել
Նիգերիայի հյուսիս-արևելքում«Բոկո Հարամ» կազմակերպության ծայրահեղական իսլամիստները 100 մարդու են սպանել, հայտնում է The New York Post-ը:
Կենդանի մնացածները պատմել են, որ իսլամիստները նռնակներ և տնային պայմաններում պատրաստված ռումբեր են գցել տների վրա, իսկ փախչող մարդկանց գնդակահարել են: Քաղաքի մեծ մասը հրկիզված է:
Մայդուգուրի քաղաքը պաշտպանված չի եղել Նիգերիայի զինվորականների կողմից: Ծայրահեղականներին հաջողվել է իրենց դրոշը պարզել քաղաքում: Այլ շրջաններից հարյուրավոր մարդիկ փախչում են՝ ծայրահեղականներից նախազգուշացումներ ստանալուց հետո:
«Բոկո Հարամը» ցանկանում է իսլամական պետություն հիմնել Նիգերիայում, որը 170 մլն քրիստոնյա բնակչություն ունի:










