ԵՄ-ն չեղարկել է Ուկրաինային զենք տրամադրելու արգելքը. Պորոշենկոյի խորհրդական

14:00 • 21.07.14

Եվրոպան հանել է Ուկրաինային բարձր ճշգրտությամբ զենք արտահանելու էմբարգոն, հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն, հայտնում է korrespondent.net-ը։

 

«ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը զուգահեռ միաժամանակ հանվել է Ուկրաինային զենք տրամադրելու էմբարգոն: Այդ քայլը նշանակում է, որ Եվրոպան ճանաչում է ընդհանուր թշնամուն, որոնք են արևելաուկրաինական ահաբեկիչներն ու ռուս վարձկանները, որոնք խաթարում են ողջ Եվրոպայի և ողջ աշխարհի անդորրը»,-ասել է նա:

 

Լուցենկոն, սակայն, հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչ զենքերի մասին է խոսքը:

«Նախ, դա գաղտնի տեղեկություն է, և երկրորդ՝ հայտը ներկայացնելու է Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Ուկրաինայի անվտանգության ծառայությունը»,- հայտարարել է Լուցենկոն:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դեռ հնարավորություն ունի իր վարձկաններին Ուկրաինայից հետ կանչելու, և դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: