Միշա Գալուստյանը Boeing-ի կործանումը համարում է Արևմուտքի հերթական սադրանքը Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ

13:03 • 21.07.14

Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանը վստահ է, որ Դոնեցկում մալայզիական Boeing-777-ի ողբերգությունն Արևմուտքի հերթական սադրանքն է՝ եղբայրական ժողովուրդներին թշնամացնելու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Ընկերներ, մի՛ տրվեք սադրանքներին։ Ով էլ որ իրականացրել է այս արյունալի սպանդը, այդ մարդիկ արել են մեզ թշնամացնելու և վախեցնելու համար։ Բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում՝ սկսած Մայդանից, բեմադրված են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են թուլացնել մեր երկրները։ Կարծում եմ՝ դրանում դուք կասկած չունեք։ Դա նրանց գրեթե հաջողվել է. Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, իշխանությունը գրավել են մի խումբ օլիգարխներ, որոնք պատրաստ են տանկերով ճզմել նրանց, ովքեր համաձայն չեն, արհեստականորեն ատելություն է ստեղծվում ռուսների հանդեպ»,- գրել է Գալուստյանը։

 

Նրա խոսքով, եթե փնտրել ինքնաթիռի ողբերգության մեղավորներին, ապա պետք է խոստովանել, որ առաջին հերթին, մեղավոր են «Մայդանի՝ օվկիանոսից այն կողմ գտնվող պատվիրատուները», որոնք պառակտել են Ուկրաինան երկու՝ միմյանց դեմ մարտնչող կեսերի։