Անջելինա Ջոլիի երեխաները կնկարահանվեն իր հետ Կլեոպատրայի մասին ֆիլմում. ԶԼՄ-ներ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի բոլոր 6 երեխաները կնկարահանվեն Կլեոպատրա թագուհու մասին ֆիլմում, ում դերը կկատարի հենց Ջոլին, հայտնում է segodnya.ua-ն։
Լուրեր են շրջանառվում, որ պատմական դերերից մեկը բաժին կհասնի նաև դերասանուհու քաղաքացիական ամուսնուն՝ Բրեդ Փիթին։
Թեև նրանց դուստր Վիվյենն արդեն կատարել է արքայադուստր Ավրորայի դերը «Մալեֆիսենտա» ֆիլմում, Ջոլին և Փիթը մի քանի անգամ նշել են, որ չեն ցանկանում, որ երեխաները կինոկարիերան ընտրեն։
Հունիսին Ջոլին անձամբ հաստատել էր, որ կկատարի Կլեոպատրայի դերը։ Նրա խոսքով՝ դրանից հետո կարող է ավարտել կինոկարիերան և կենտրոնանալ ՄԱԿ-ում աշխատանքի վրա, ինչպես նաև կզբաղվի ռեժիսուրայով։










