Հոլանդացին «շնորհակալություն» է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդներին՝ իր միակ դստեր կյանքը խլելու համար

10:19 • 21.07.14

Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի 17-ամյա ուղևորուհի Էլսեմիկ դե Բորստի հայրը՝ Հանս դե Բորստը, նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուսամետ անջատողականների առաջնորդներին և ուկրաինական իշխանություններին՝ շնորհակալություն հայտնելով իր սիրելի և միակ դստեր «սպանության համար», փոխանցում է Обозреватель-ը։

 

«Շատ շնորհակալություն Ձեզ Վլադիմիր Պուտին, անջատողականների առաջնորդներ և ուկրաինական իշխանություն՝ իմ սիրելի և միակ դստեր՝ Էլսեմիկի սպանության համար։ Նա 17 տարեկան էր։ Ցանկանում էր դառնալ ճարտարապետ։ Ես հույս ունեմ, որ այս նամակը կհասնի Ձեզ, միգուցե, անգլերենով, և որպես ինտելեկտուալ մարդիկ՝ Դուք կկարողանաք կարդալ այն։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Լավագույն ցանկություններով Էլսեմիկի հայր՝ Հանս դե Բորստ, ում կյանքը կործանված է»,- ասվում է նամակում։