Ադամ Լևայնն ամուսնացել է Victoria’s Secret-ի «հրեշտակի» հետ
Ամերիկյան հայտնի երգիչ, Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևայնն ու ներքնազգեստի խոշոր արտադրող Victoria’s Secret բրենդի «հրեշտակներից» մեկը՝ Բեհաթի Փրինսլոուն, ամուսնացել են։
Ինչպես նշում է Tatler-ը, 35-ամյա Լևայնի ու 25-ամյա Փրինսլոուի հարսանեկան արարողությունը կայացել է El Ganzo հյուրանոցում, որը գտնվում է մեքսիկական հայտնի Լոս Կաբոս հանգստավայրում։
Միջոցառմանը ներկա են եղել մոդել հարսնացուի ընկերուհիները՝ Քենդիս Սվեյնփոուլն ու Էրին Հիզերթոնը, իսկ փեսացուի կողմից՝ Maroon 5-ի երաժիշտներն ու հայտնի երգչուհի Սթիվի Նիքսը։
















