Malaysia Airlines-ը հնարավոր է սնանկ ճանաչվի

13:52 • 21.07.14

Malaysia Airlines ավիաընկերությունը, որի ինքնաթիռը հուլիսի 17-ին վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում, այս շաբաթ կներկայացնի վերակազմավորման ծրագիրը: Այդ մասին հայտնել են իրավիճակին ծանոթ Bloomberg-ի աղբյուրները, գրում է lenta.ru-ն:

 

Վերակազմավորման նախագիծը կներկայացվի Khazanah Nasional Bhd. պետական ներդրումային հիմնադրամին, որը վերահսկում է ավիաընկերության արժեթղթերի 69,4 տոկոսը: Գործակալության աղբյուրը հայտնում է, որ հնարավոր առաջարկների թվում է Malaysia Airlines-ի մասնավորեցումը կամ սնանկացումը։

 

2014 թվականի հունիսին Khazanah Nasional Bhd. հիմնադրամը հայտարարել էր ֆինանսական խնդիրների պատճառով Malaysia Airlines-ի վերակազմավորման անհրաժեշտության մասին: 2011 թվականից ավիափոխադրողի կորուստները գերազանցել են 1,4 միլիարդ դոլարը: Վերջին ինն ամիսների ընթացքում Malaysia Airlines-ի շուկայական գինը նվազել է մոտ 40 տոկոսով: Դոնեցկի շրջանում Boeing-ի կործանումից հետո ընկերության արժեթղթերն ընկել են 13 տոկոսով։