Մերձմոսկվայում ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ գործարարի առևանգելու համար
Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանում, Ադրբեջանի 11 քաղաքացի է ձերբակալվել՝ Մոսկվայից մի գործարարի առևանգելու և 500.000 ԱՄՆ դոլար փրկագին պահանջելու համար, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը:
Կառույցից հայտնում են, որ ձերբակալությունը հնարավոր է դարձել Միտիշչինսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միոցառումների անցկացումից հետո:
Ձերբակալվածները 28 - 47 տարեկան անձինք են:
Բոլոր ձերբակալվածները ներկայում կալանավորված են: Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով:










