Պրահայում, Նյու Յորքում և Լայպցիգում մեղադրել են Պուտինին մալայզիական ինքնաթիռի կործանման համար (լուսանկարներ)

13:46 • 21.07.14

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հուլիսի 20-ին Ռուսաստանի դեսպանատան առաջ ցույց է անցկացվել, որի մասնակիցները մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում կործանված մալայզիական ինքնաթիռի համար, գրում է Обозреватель-ը։


Ցուցարարները ձեռքերում պահել են «Մարդասպան Պուտին», «Պուտինը սպանել է մեր երեխաներին» կարգախոսներով ցուցապաստառներ, նրանցից շատերի ձեռքերում եղել են ուկրաինական դրոշներ։

 

Հուլիսի 19-ին Լայպցիգի (Գերմանիա) ուկրաինական համայնքը ցույցեր է անցկացրել քաղաքի 3 հրապարակներում։ Մասնակիցները քայլել են քաղաքի փողոցներով՝ տանելով պահանջներ պարունակող պաստառներ և դրոշներ։ Ցուցարարները հարգել են կործանված ուղևորատար ինքնաթիռի զոհերի հիշատակը, ինչպես նաև հավաքել միջոցներ ուկրաինական բանակի վիրավոր զինվորականների բուժման համար։

 

Նույն օրը Նյու Յորքի մի քանի հազար բնակիչներ, այդ թվում՝ ուկրաինացիներ, բելառուսներ, վրացիներ, ամերիկացիներ և այլ էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, ակցիա են անցկացրել՝ նվիրված Boeing-777 ինքնաթիռի զոհված ուղևորների հիշատակին։ Թայմս-սքուեր հրապարակում կարդացել են բոլոր զոհերի անունները։ Օդանավը կործանվել էր հուլիսի 17-ին, զոհվել էին դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ։

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 1

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 2

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 3

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 4

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 5

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 6

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 7

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 8

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 9

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 10

В Праге, Нью-Йорке и Лейпциге обвинили Путина в убийстве пассажиров рейса МН17 - фото 12