Ծառուկյանը պատրաստ է ցանկացած օգնության՝ Լևոն Հայրապետյանին իրավական աջակցություն ցուցաբերելու համար. Ի. Տոնոյան

10:13 • 21.07.14

Գագիկ Ծառուկյանը մտահոգված է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. ասաց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը հայազգի գործարարի ձերբակալությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։


«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, և գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար։ Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերելու ցանկացած օգնություն՝ Լևոն Հայրապետյանի իրավական աջակցության համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։


Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայում։