ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է կործանված մալայզիական ինքնաթիռի մասին բանաձևը

09:30 • 21.07.14

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման առնչությամբ բանաձևը: Քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 23:00-ին:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագիծը պահանջում է «բոլոր պետություններից և տարածաշրջանում իրադարձությունների այլ մասնակիցներից զերծ մնալ քաղաքացիական ինքնաթիռների դեմ գործողություններ իրականացնելուց»:

 

Անցյալ շաբաթ Ուկրաինայի արևելքում կործանվել էր մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ամստերդամից Կուալա Լումպուր: Ինքնաթիռում եղած բոլոր 298 մարդիկ զոհվել են:

 

Կիևի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են Դոնեցկի անջատողականներին, իսկ վերջիններս պնդում են, թե չունեն այնպիսի միջոցներ, որով կկարողանային այդ բարձրության վրա գտնվող թիրախ կործանել: