Ուկրաինայում երկու ադրբեջանցի գործարար է անհետ կորել
Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Կրասնոդոն քաղաքում ադրբեջանական սփյուռքի երկու ներկայացուցիչ է անհայտ կորել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Խոսքը գործարարներ Ջահանգիր Ալիևի (ծնվ. 1964թ.) և Իքրամ Ադիլովի (ծնվ. 1974 թ.) մասին է:
Ադիլովի եղբայրը լրատվամիջոցին հայտնել է, որ հուլիսի 30-ին երկու գործարարներն աշխատանքի բերումով գնացել են Ռուսաստանին սահմանակից Կրասնոդոն քաղաք: Այդ օրը Կրասնոդոնը ենթարկվել է անջատողականների հարձակմանը: Գործարարների հետ կապվելու հարազատների փորձերն ապարդյուն են անցել: Նրանց հեռախոսներն անջատված են:
Նրանք ծնունդով Ադրբեջանից են:










