Ավստրալահայ աշակերտները նամակ են գրել Հայոց ցեղասպանությունը ժխտող Ավստրալիայի արտգործնախարարին

17:52 • 02.08.14

Ավստրալահայ աշակերտները միացել են Ավստրալիայի Հայ դատի գրաենյակի քննադատական ջանքերին, որոնք ուղղված են Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփին, ով վերջերս բացեիբաց ժխտողական դիրքորոշում էր ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում, հայտնում է armenia.com.au-ն: Ավստրալիայի թուրքական պաշտպանության դաշինքին ուղղված նամակում նախարար գրել էր, որ իրենք Մեծ եղեռնը ցեղասպանություն չեն ճանաչում: 

Նշվում է, որ մի քանի աշակերտներ, այդ թվում 11-ամյա Շանթ Բաղումյանը Galstaun College-ից նամակ են հղել պաշտոնյային: Նամակում նրանք կոչ են արել շտկել Ասվտրալիայի կառավարության արատավոր դիրքորոշումը այս հարցում: 

Նամակում ասվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահարկումների օբյեկտ չէ, պետք է ընդունվի և քննադատվի ամբողջ միջազգային հանրության կողմից: 

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը աշակերտներին շնորհակալություն է հայտնել իրենց սատարման համար: 

Գրասենյակը կազմակերպել է նաև 500-ից ավելի բողոք-էլեկտրոնային նամակները հղումը Բիշոփի էլեկտրոնային հասցեին: