Նախորդ տարվա համեմատ 2014թ-ի առաջին կիսամյակում նվազել են ինքնսպանություններն ու ինքնասպանության փորձերը

21:41 • 02.08.14

2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 323 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի նվազում` 14.3 %-ով: Վիճակագրական այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարած իգական սեռի նեյկայացուցիչները կազմում են 124-ը, իսկ արականը՝ 199: Ինքասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարել է 11 անչափահաս, որոնցից 5-ն ինքնասպան է եղել, իսկ վեցը փորձ է կատարել: 


Թե այս, թե նախորդ տարի ինքսպանսւթյուն և ինքնասպասնության փորձ կատարողների մեծ մասը՝ կեսից ավելին, գործազուրկներն են: 

Ըստ համապատասխան վիճակագրության՝ Հայաստանում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարում հիմնականում 30-65 տարեկանները: