Ամերիկացիները կենդանիներին կսկսեն թաղել տիեզերքում

22:47 • 02.08.14

Ամերիկյան Celestis Pets Houston ընկերությունն առաջարկում է ընտանի կենդանիների մնացորդները տիեզերք ուղարկել: Ծառայության դիմաց նվազագույն վճարը 995 դոլար է սահմանվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:


Կենդանիների «մոխիրների» հետ առաջին թռիչքը նախատեսվում է 2014 թվականի աշնանը: Ենթադրվում է, որ մոխրով լի պարկուճները կտեղադրվեն գիտական կամ առևտրային արբանյակներում:


Ընկերությունն ընդամենը չորս տեսակի «թաղում-չվերթ» է առաջարկում՝ 995 դոլար արժողությամբ, երբ արբանյակի վայրէջքից հետո պարկուճը վերադարձվում է սեփականատիրոջը, Երկրի կամ Լուսնի ուղեծրով թռիչքներ՝ համապատասխանաբար մոտ 5000 և 12.500 դոլար արժողությամբ: