Շոյգուին, Ժիրինովսկուն, Զյուգանովին հարցաքննության են կանչել Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնակատար Միխայիլ Զուրաբովին ծանուցում է հղվել այն մասին, որ ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան գործիչներ հարցաքննության համար ՈՒկրաինա են հրավիրում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այդ ցուցակում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, քաղաքական գործիչներ Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը, գործարար Կոնստանտին Մալաֆեևը:
Նշվում է, որ այս անձանց համար խափանման միջոց է ընտրված ձերբակալությունը: Նախաձեռնությունը Ուկրաինայի ՆԳՆ-ի Գլխավոր քննչական վարչությանն է:
Դատելով նրանց առաջադրված մեղադրանքի հոդվածից՝ Ուկրաինայի ՔՕ 260 հոդվածի 3, 5 կետեր, նրանք մեղադրվում են զինված խմբավորումների ձևավորման, ֆինանսավորման, զենքի տրամադրման, մահվան ելքով հարձակումների նպաստելու համար:










