Չինաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոյ նահանգում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկացնում է Взгляд-ը:
Համաձայն տարածված տեղեկության՝ զոհվել է 26, վիրավորվել է 79 մարդ: Երկրաշարժը տեղի էր ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 16:30-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 3 մլն բնակչություն ունեցող Լյուպանշույ քաղաքից 143 կմ հեռու:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:










